ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Տրամաբանությունից դուրս է, որ Վրաստանը հողին հավասարեցնի իր իսկ կառուցածը»,- պնդում է Սաակաշվիլու հայազգի խորհրդականը

«Տրամաբանությունից դուրս է, որ Վրաստանը հողին հավասարեցնի իր իսկ կառուցածը»,- պնդում է Սաակաշվիլու հայազգի խորհրդականը
22.08.2008 | 00:00

ՌՈՒՍԱԿԱՆ ՍԱԴՐԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՆԵՐԽՈՒԺՈՒՄ
Գորի քաղաքի մերձակայքում գտնվող կարմրջի պայթեցումը, փաստորեն, մեծ խնդիրներ առաջացրեց դեպի Հայաստան բեռնափոխադրումների համար։ Այս օրերին աշխատանքներ էին տարվում Գորի-Թբիլիսի երկաթգծի՝ Գորիից 40 կիլոմետր դեպի Թբիլիսի գտնվող երկաթուղային կամրջի համար այլընտրանքային համարվող կամրջի վերաշահագործման ուղղությամբ, որը բավական հին է և երկար ժամանակ չի շահագործվել։ Թեև հին կամրջի թողունակությունը զիջում է ավերված կամրջի թողունակությանը, այդուհանդերձ, այն կարող է օգտագործվել բեռների փոխադրման նպատակով։
Պայթյունից ավերված կամուրջը վերաշահագործելու տարբեր ժամկետներ են նշվում։ Հայկական կողմն աջակցում է վթարի հետևանքները վերացնելու աշխատանքներին։ Երեք վագոն երկաթբետոնե կոճ է տրամադրվել, նաև 12 անդամից բաղկացած մասնագիտական խումբ է գործուղվել դեպքի վայր։ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու խորհրդական ՎԱՆ ԲԱՅԲՈՒՐԴԻ կանխատեսմամբ՝ պայթյունի հետևանքները վերացնելու համար կպահանջվի ևս 3-4 օր։ Նա հատկանշական է համարում, որ վերականգնման աշխատանքներին մասնակցում է հայերից, ադրբեջանցիներից և վրացիներից կազմված ինտերնացիոնալ աշխատանքային խումբը։
Սաակաշվիլու հայազգի խորհրդականը ցավ է հայտնում, որ վրացական կողմը գնաց ռուսների ծրագրած սադրանքին։ Վան Բայբուրդը բացառում է, որ Վրաստանն առաջինը կարող էր սկսել ռազմական գործողությունները, քանի որ վերջին երկու տարիների ընթացքում մոտ 150 միլիոն դոլարի շինարարություն է իրականացրել հակամարտության գոտում։ Կառուցվել են մարզական համալիրներ, բնակելի շենքեր, առևտրի կետեր։ «Տրամաբանությունից դուրս է, որ այդ ներդրումներն անելով՝ Վրաստանը սկսի ռազմական գործողություններ և հողին հավասարեցնի իր իսկ կառուցածը։ Վրաստանին ուղղակի ստիպեցին առաջինը կրակել, ինչից հետո նա ընկավ թակարդը։ Ցավոք, ոչ ոք չի հավատում դրան։ Ռուսաստանը ստացավ այն, ինչ ուզում էր ստանալ։ Այս պատերազմում Վրաստանն ահռելի նյութական կորուստներ ունեցավ, սակայն բարոյապես զգաց ողջ աշխարհի աջակցությունը»,- «Իրավունքը de facto»-ի հետ զրույցում նշեց Վան Բայբուրդը։
Մինչ Հարավային Օսիայում ռազմական գործողություններ սկսվելը բավականին լարված իրավիճակ էր նաև Ջավախքում։ Սակայն, պարոն Բայբուրդի գնահատմամբ, լարվածություն Ջավախքում այժմ գոյություն չունի։ Պատերազմը միաբանել է բոլորին հանուն Վրաստանի։ Տարածվող որոշ լուրեր Սաակաշվիլու խորհրդականը համարում է ոչ այլ ինչ, եթե ոչ ապատեղեկատվություն։ Մասնավորապես իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, թե իբր ջավախահայերը պատրաստվում են օգնել ռուսներին, և ռազմական գործողությունների ժամանակ շատ վրացահայեր կռվել են ռուսական բանակի կազմում։ «Այո՛, ռուս-վրացական այս պատերազմում հայեր կռվել են, բայց վրացական բանակի կազմում, որպես Վրաստանի քաղաքացիներ։ Այլ կերպ չէր կարող լինել։ Իսկ տարածվող լուրերի աղբյուրը պարզ է»,- նշեց Վան Բայբուրդը։ Նա նաև համաձայն չէ, որ այս հակամարտությունը համարում են ռուս-ամերիկյան։ Այս ձևակերպումը, ըստ խորհրդականի, ռուսական ծագում ունի, որոնց երբեմն տուրք են տալիս նաև հայկական որոշ լրատվամիջոցներ։
Վ. Բայբուրդի տեղեկացմամբ՝ վրացահայ համայնքը մեծ օգնություն է ցուցաբերել փախստականներին՝ հատկացնելով նրանց առաջին անհրաժեշտության ապրանքներ։ Փախստականներ են տեղաբաշխվել նաև հայկական դպրոցներում (ի դեպ, փախստականների թիվը հասնում է մոտ 80 հազարի)։ Փախստականներն ապաստանել են նաև Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում։ Ախալքալաքում մոտ 120 ընտանիք է օթևանել, ևս 125-ը՝ Նինոծմինդայում։ Մոտ 60 հայ ընտանիք շարունակում է մնալ Գորիում։ Մյուսները հասցրել են առաջին ռմբակոծություններից հետո հեռանալ Ջավախքի իրենց բարեկամների մոտ։ Նշենք, որ Գորիում հայերը բավականին շատ են. նրանք Ջավախքից տեղափոխվել են 1945 թվականին, երբ Գորիում կառուցվում էին տեքստիլ կոմբինատն ու բազմաթիվ այլ կառույցներ։
Այժմ ինչպիսի՞ բարոյահոգեբանական վիճակ է Վրաստանում։ Հարցին պատասխանելով՝ պարոն Բայբուրդը նշեց, որ տեղի ունեցածից ժողովուրդը խուճապի չենթարկվեց։ «Իմ կարծիքով՝ ռուսական ռմբակոծությունների նպատակն առաջին հերթին ժողովրդին խուճապի ենթարկելն էր, Սաակաշվիլու նկատմամբ անվստահության սերմանումը։ Այդ ամենը տեղի չունեցավ, հակառակը՝ հանրահավաքներ էին տեղի ունենում ի պաշտպանություն նախագահի։ Ավելին, վրացական ընդդիմությունը մորատորիում հայտարարեց և ռուսական ագրեսիայի ընթացքում համախմբվեց Սաակաշվիլու շուրջը։ Ոչ մի քննադատական խոսք նրա հասցեին չհնչեց։ Մինչդեռ ռուսական կողմը կարծում էր, որ ընդդիմությունը ժողովրդին կալեկոծի, ինչը կբերեր նախագահի պաշտոնանկությանը»,- մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Վան Բայբուրդը։ Նա նաև տեղեկացրեց, որ ռուսական զորքերի կողմից ամբողջովին թալանվել են Սամեգրելոյի ոստիկանական շենքը, վրացական զորամասերը։ Տարել են այն ամենը, ինչ հնարավոր էր, անգամ էլեկտրական վարդակները։ Փոթիի նավահանգստից գողացվել են նաև ավտոմեքենաներ։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 5776

Մեկնաբանություններ

Ինչո՞ւ ենք մենք հայրենիքը վիրտուալ սիրում

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե
Սե­փա­կա­նաշ­նորհ­ված պետ­բ­յու­ջե